ԱՄՆ-ն պատասխանել է Պարսից ծոցում նավթի մատակարարումները արգելափակելու Իրանի սպառնալիքին
Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն պատրաստ է Օրմուզի ծոցում ապահովել նավագնացության ազատությունը, հաղորդում է Reuters-ը:
«ԱՄՆ-ն և նրա գործընկերները տարածաշրջանում անվտանգություն և կայունություն են ապահովում: Միասին մենք պատրաստ ենք ապահովել նավագնացության և առևտրային փոխադրումների ազատությունը՝ միջազգային նորմերին համապատասխան», —ասել է ԱՄՆ ԶՈՒ-ի Կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը: Այսպես է նա մեկնաբանել Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությունն այն մասին, որ եթե ԱՄՆ-ն արգելք սահմանի իրանական նավթի արտահանմանը, Թեհրանը Օրմուզի ծոցով կարգելափակի դեպի Պարսից ծոց վառելիքի բոլոր մատակարարումները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուկը հաղորդել էր, որ ամերիկյան պատժամիջոցների նպատակը իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելն է և նավթի վաճառքից եկամուտների զրոյացումը:
Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին, որը նախատեսում էր Իրանից պատժամիջոցների աստիճանական վերացումը նրա միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց:
Վաշինգթոնը հայտարարել է, որ նոյեմբերին Իրանի դեմ պատժամիջոցները կվերսկսի: Ակնկալվում է, որ դրանք կանդրադառնան իրանական արդյունաբերությանը, առևտրին և ոսկու արդյունահանմանը, ինչպես վառելիքաէներգետիկ համալիրին: