Էս ի՞նչ վիճակ ա. Նիկոլ Փաշինյանը զարմացած է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զուգարանների վիճակից
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։
Վարչապետն այս պահին «Մեղրի» ազատ տնտեսական գոտում է։
Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, որ Իրանի շատ քաղաքացիներ բողոքում են տեղի զուգարաններից և խնդրեց ստուգել զուգարանային պայմանները։
Վարչապետը խնդրեց ցույց տալ զուգարանի տեղը, և երբ ներս մտավ, շտապ դուրս եկավ։
«Էս ի՞նչ վիճակ ա», - մաքսատան պետին դիմեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հորդորեց կարգավորել տիրող իրավիճակը։