Մաքսայինի պաշտոնյաների բակում սենց բոչկա կա՞ դրած․ Փաշինյան (տեսանյութ)
«Էս ի՞նչ վիճակ ա, ոչ նորմալ գծանշում կա, ոչ աղբաման, տարածքն անբարեկարգ ա, չէ՞ որ սա սահմանային մուտք ա, պետության մասին առաջին տպավորությունն այստեղից ա սկսվում:
Դժվա՞ր էր բարեկարգել... Սա աղբաման ա՞, 21-րդ դարում սա աղբաման ա՞: Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞, հյուրերին տե՞նց են ընդունում: Հլը էն սայլակները՝ ոնց որ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբը լինի:
Հաստատ բավարար միջոցներ կան բարեկարգելու, ոչ թե կիսավայրենի տարածք թողնելու»,- «Մեղրի» ազատ տնտեսական գոտի կատարած այցի ժամանակ վարչապետը խիստ նկատողություն արեց պատասխանատուներին՝ հանձնարարելով կարճ ժամկետներում կարգի բերել մաքսային տարածքը. «Կվերացնեք էդ աղբամանը, նորմալ աղբամաններ կշարեք, կբարեկարգեք»,- ասաց նա:
Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ հանդիպումներ անցկացրել Սիսիանի, Կապանի, Գորիսի, Քաջարանի բնակիչների հետ: