Բաքվում հայտնի շենքի լուսավորությունը Կոլումբիայի դրոշի փոխարեն ՀՀ դրոշի գույներով է եղել (լուսանկարներ)
Բաքվի կենտրոնում գտնվող Հրո աշտարակների վրա սխալմամբ պատկերել են Հայաստանի դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ:
Բաքվում ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթել են գույների հերթականությունը, և արդյունքում ստացվել է Հայաստանի եռագույնի պատկերը:
Համապատասխան լուսանկարներն իրենց սոցկայքերում հրապարակել են ադրբեջանցի օգտատերերը:
Հիշեցնենք, որ դրոշի հետ կապված նմանատիպ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել կոլումբացի երգչուհի Շակիրայի՝ Բաքվում կայացած համերգի ժամանակ: Երգչուհին բեմում սխալ էր պահել իր երկրի դրոշը, ինչի արդյունքում տպավորություն էր ստեղծվել, թե Շակիրան ցուցադրում է Հայաստանի դրոշը:
Արկադի Սարգսյան. Ֆեյսբուք