Դա ռազմական արկածախնդրություն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախ ՀՀ ոստիկանության ներքին զորքեր ուղարկելու մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախ ՀՀ ոստիկանության ներքին զորքեր ուղարկելու մասին տեղեկությանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ ՀՀ կառավարության այդ որոշումը «ռազմական արկածախնդրություն» է և խորացնում է իրավիճակը:
Հաջիևը նշել է, թե իբր ներքին զորքերի տեղակայումն Արցախի տարածքում վկայում է «հայկական բանակի վատ վիճակի և անձնակազմի համալրման հետ կապված խնդիրների մասին»: