Որոշումն ընդունելու են, բայց փողը չեն տալու տիկին Մակունց. Փաշինյանը կատակեց
Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվում է ստեղծել «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն»: Այս նպատակով կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Հայաստանի պատմության թանգարանին որպես նվիրա¬բերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 9,72 մլն դրամ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Որոշոման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, նրա խոսքով, հաշվի առելով կենտրոնի կարեւորությունը, առավել նպատակահարմար է ստեղծել որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ: Բացումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում Իտալիայի նախագահի այցի շրջանակներում:
Նախարարը նշեց, որ մեկ տարվա ընթացքում իտալական կողմի ներդրումների քանակը կազմելու է 350 հազար եվրո:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե որեւէ պետական մարմին նախաձեռնում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու որոշում, առաջնահերթ քննարկվում է տվյալ մարմնի առաջնահերթությունների վերանայման ճանապարհով եղած միջոցները վերաբաշխելով, այդ միջոցները պահուստային ֆոնդ տեղափոխելու եւ այնտեղից հատկացում իրականացնելու հնարավորության հարցը: Այս դեպքում եւս պետք է գնալ այդ ճանապարհով: Հակատռակ դեպքում նվազեցնում ենք պահուստային ֆոնդի միջոցները: Երկորրդ, անտեղ կապիտալ ծախսերի մասին է խոսքը, որտեղ նախահաշիվը բացակայում է: Գործող կարգավորումներով չի կարող միջոցներ հատկացվել, եթե բացակայում է նախագիծ-նախահաշիվը»,-հայտարարեց Ջանջուղազյանը:
Լիլիթ Մակունցն արձագանքեց, որ այս դեպքում հնարավոր չի եղել պահուստային ֆոնդ տեղափոխել միջոցներ, իսկ նախահաշվի մասով երկու օրում դա կներկայացնեն:
Նիկոլ Փաշինյանը դիմելով Ջանջուղազյանին ասաց. «Հիմա որոշումը չընդունե՞նք», ինչին ֆինանսների նախարարն արձագանքեց. «Ես կառաջարկեի ընդունել պայմանով, մեզ հնարավորություն տալ երկօրյա ժամկետումմենք օրենքի օրենքի կարգավորման դաշտում տեղավորվենք»:
Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Ես սկզբից ժպտում էի, որովհետեւ ինձ թվում էր, որ հիմա կասեք՝ ես առաջարկում եմ որոշումն ընդունել, բայց հնարավորություն տալ, որ փողը չտալ: Բայց արդյունքում այդպես էլ ստացվեց, ճիշտ էլ հասկացել էի: Փողը չեն տալու տիկին Մակունց»: