Ռուսաստանում ավտովթարի հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է զոհվել, մեկը վնասվածքներ է ստացել
Հուլիսի 3-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած մահացու ավտովթարի մեղավորը BMW-ի 23-ամյա վարորդն է, որը բախվել է «Ջիգուլի» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում երկու մարդ է մահացել, ևս մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «MK»-ն:
Ինչպես պարբերականին հայտնել են իրավապահ մարմիններում, Իլյինսկու ավտոմայրուղու 12-րդ կիլոմետրի վրա ժամը 1.00-ին 7-րդ սերիայի BMW-ն դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել է «ՎԱԶ»-ին:
Բախումից «ՎԱԶ»-ը մի կողմ է նետվել, իսկ ավտոմեքենայի դիմային հատվածը մետաղի թափոնի է վերածվել: «ՎԱԶ»-ի 29-ամյա վարորդը և նրա կողքին նստած 22-ամյա ուղևորը տեղում մահացել են (նրանք Հայաստանի քաղաքացիներ են):
Իսկ հետևի նստարանի 50-ամյա ուղևորը, որը ևս հայ է, հիվանդանոց է տեղափոխվել՝ փորի վնասվածք, կողոսկրերի կոտրվածք, առաջին աստիճանի ցնցում նախնական ախտորոշմամբ: Վթարի մեղավորը վնասվածքներ չի ստացել: