Ինչպես են հայտնիներն արձագանքել Նադեժդա Սարգսյանի մահվան լուրին (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է սիրված երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: Տեղեկությունը հաստատել են Նաիրի ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին և Մշակույթի նախարարությունը:
Որոշ հայտնի աստղեր սոցցանցերի իրենց էջերում արձագանքել են տխուր լուրին:
Հրաչուհի Ութմազյանը Instagram-ի էջում հրապարակել է համատեղ լուսանկար լուսահոգի երգչուհու հետ, և գրել է. «Երկնքում մի աստղ էլ փայլեց»:
Սոֆի Մխեյանը կիսվել էր Instagram-ում արխիվային մի լուսանկարով, որում պատկերված են ինքը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին: «Նադեժդա Սարգսյան (Մեր Նադյան………Աստված Հոգիդ Լուսավորի)»,- գրել է նա: