ԻՊ-ն ակտիվացել է. հունիսին զոհվել է 76 և վիրավորել է 129 խաղաղ բնակիչ
Իրաքում ԻՊ-ն ակտիվացել է: Մի քանի գյուղերում այս պահին մարտեր են ըթանում: Դիյալա նահանգի Հավզ, Մաղիսա, Կուբա և Ջալաբի բնակավայրերում մարտեր են ընթանում ԻՊ-ի զինյալների և Իրաքի անվտանգության ուժերի միջև: Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին:
Իրաքի իշխանությունը կոչով դիմել է քրդական «Փեշմերգա»-ին աջակցել Իրաքի անվտանգության ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում, քանի որ քրդական «Փեշմերգան» թերևս ամենաէֆեկտիվ պայքար մղողն է: «Փեշմերգան» համաձայնել է մասնակցել, բայց ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի կազմում:
2018թ.-ի հունիսին Դիյալայում և Քիրքուքում զոհվել է 76 և վիրավորել է 129 խաղաղ բնակիչ ԻՊ-ի գործողությունների հետևանքով:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք