Քիմ Քարդաշյանը` երկրպագուների հետ հանդիպմանը
Օրերս Քիմ Քարդաշյանը բուտիկ էր բացել Լոս Անջելեսի մոլերից մեկում։ Հատուկ պոպապ – բուտիկ, որը բացվել է որպես վաճառասրահ, ու գործելու է հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 27-ը։
Քիմը հույս ունի մինչ այդ վաճառել իր ամբողջ արտադրանքը՝ օծանելիք, ստվերաներկեր, շրթներկեր ու այլ կոսմետիկ արտտադրանքներ։
Հեռուստաաստղն անցած շաբաթ արդեն մեկ անգամ որոշել է անակնկալ մատուցել ու անսպասելիորեն հայտնվել էր իր սեփական խանութում՝ ուրախացնելով հարյուրավոր երկրպագուներին։
Ահա երեկ էլ Քիմն իր վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչի ու իր ոճաբան Քրիս Էփլթոնի, ինչպես նաեւ բազմաթիվ ընկերուհիների հետ միասին եկել էր մոլ, որտեղ նա լուսանկարվել է երկրպագուների հետ, նաև հայտնվել մի փոքր տեսագրությունում, որտեղ պատկերված է Քիմի ամբողջ թիմը։