Պարզվել է, որ ադրբեջանական կողմից ձեռք բերված ամերիկյան ուղղաթիռներն ամերիկյան չեն
Հայկական կողմը հետեւում է Ադրբեջանի կողմից ամերիկյան ուղղաթիռների ձեռքբերման հարցին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը իրականությունն ամբողջությամբ չի արտացոլում: «Մենք հետեւում էին հարցին ավելի վաղ, քան ԶԼՄ-ները հայտնեցին այդ մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ ուղղաթիռները ոչ թե ամերիկյան են, այլ արտադրվում են լիցենզիայիով եւ գնվել են ոչ ռազմական կարիքների համար»,- ասել է Բալայանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների ձեռքբերման մասին: