Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրները վերացվել են. ՀՀ ԱԳՆ
Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրները վերացվել են: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ անցյալում, իսկապես, Սիրիայում ծնված հայ քաղաքացիները խնդիրներ ունեին Վրաստան մուտք գործելու հետ կապված: «Վրաստանի իշխանություններից պատասխան է ստացվել, որ այդպիսի սահմանափակումներ չկան: Խնդիրների դեպքում քաղաքացիներին հարկավոր է դիմել կա՛մ ՀՀ դեսպանատուն, կա՛մ ԱԳՆ-ն՝ օպերատիվ կերպով լուծում ստանալու համար»,- նշել է Տիգրան Բալայանը: