Էրդողանը ցանկանում է Տարոն Աջեմօղլուին հանձնել Թուրքիայի տնտեսության վերականգնումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է նոր կառավարության կազմում տնտեսական բլոկի կառավարումը հանձնել հայտնի ստամբուլահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին։
Ինչպես հայտնում է թուրքական Habertuk-ի լրագրող Նագեհան Ալչըն, Էրդողանը կարող է Տարոն Աջեմօղլուին հանձնել Թուրքիայի տնտեսությունը հիմքից վերականգնելու պարտականությունը։ «Էրդողանը ցանկանում է Տարոն Աջեմօղլուին առաջարկել ամբողջական լիազորություններ զբաղվելու Թուրքիայի տնտեսությամբ»,-գրել է Նագեհան Ալչըն։
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը և դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։
Տարոն Աջեմօղլուն գլխավորում է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc նախագծի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։