Սոչիում Հնդկաստանից ժամանած երկրպագուն վթարի ժամանակ մահացել է (տեսանյութ)
Սոչիում շաբաթ ավտոմեքենայի և ավտոբուսի բախման հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել, հաղորդել է Կրասնոդարի երկրամասի հարցերով ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«Ըստ նախնական տվյալների, Renault Logan տաքսի մեքենան, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց գիծ, ինչի հետևանքով բախվել է ավտոբուսին: Պատահարի հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Եվս մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
«Պարզվել է, որ ավտոբուսում ուղևորներ չեն եղել, վարորդը չի տուժել: Renault Logan-ում երեք մարդ է եղել՝ վարորդը՝ ՌԴ քաղաքացի, և ուղևորները, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են», - նշել են ոստիկանությունում:
Հնդկաստանի դեսպանատունը Սոչիում պատահարի ժամանակ երկրպագուի մահվան կապակցությամբ Ռուսաստանի իշխանությունների հետ կապ է պահպանում: