VARDA –ն ցույց է տվել գիշերային Մոսկվան
Instagram-ում VARDA –ն վերջերս բավականին ակտիվ է. նա այս անգամ ցուցադրել է գիշերային Մոսկվան։
«Չկարողացա անտարբեր անցնել, կանգնեցի, որպեսզի լուսանկարեմ։ Կյանքի ռիթմը երբեմն այնքան արագ է լինում, որ ժամանակ չի մնում պահերը գրանցել ոչ միայն գլխում, այլ նույնիսկ ժապավենի վրա․․․ Թող մնան այստեղ։ Լուսանկարները շատ գեղեցիկ են ստացվել»,- մակագրել է լուսանկարը պարուհին։