Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման թեմաները
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Սիրիայում ու Ուկրաինայում, նաեւ անդրադառնալ ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանին վերագրվող միջամտությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մտադիր ենք խոսել Ուկրաինայի, Սիրիայի, ընտրությունների մասին։ Մենք չենք ուզում, որ որեւէ մեկը միջամտի մեր ընտրություններին։ Մենք կխոսենք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Մենք կխոսենք խաղաղության մասին»,- ասել է նա՝ զրուցելով լրագրողների հետ օդանավում, երբ ուղեւորվում էր Նյու Ջերսի նահանգ։
«Մենք կարող ենք խոսել նույնիսկ այն մասին, որ սպառազինությունների վրա ծախսվող միլիոնավոր դոլարներ տնտեսենք»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը։ «Գուցե մեզ կհաջողվի մեղմել աշխարհի իրավիճակը ՉԻնաստանի ու Ռուսաստանի օգնությամբ,- հավելել է Թրամփը,- Վատ չէր լինի։ Կարծում եմ, որ Չինաստանի ու Ռուսաստանի հետ վատ չէր լինի հարաբերություններ հարթել»
Լրագրողները Թրամփից հետաքրքրվել են, արդյո ք նա մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մենք կտեսնենք, թե ինչ քայլել է ձեռնարկելու Ռուսաստանը,- ասել է նա,- Մենք մտադիր ենք Ռուսաստանի հետ բազմաթիվ հարցեր քննարկենք»։ Նախագահի արտահայտությունները փոխանցել են Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողները։
«Մենք հնարավոր է Պուտինի հետ խոսենք այն մասին, թ ե ինչ է զիջել Օբաման»,- ասել է ԱՄՆ նախագահը, որպես օրինակ բերելով Ղրիմը,- «Նախագահ Օբաման է թույլ տվեց, որ նման բան տեղի ունենա»,- վստահություն է հայտնել Թրամփը։
Թրամփի ու Պուտինի հանդիպումը կանցնի հուլիսի 16-ին Հելսինկիում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առաջնորդները քննարկելու են մի շարք բարդ խնդիրներ, այդ թվում համալիր կերպով քննարկվելու է Սիրիայի թեման։