Քանյե Ուեսթը ինքնասպանության մասին է մտածել
Օրերս հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հարցազրույց է տվել՝ զարմացնելով իր անկեղծությամբ։
Երաժշտի խոսքով, երբ սարսափելի ընկճախտով էր տառապում, նույնիսկ ինքնասպանության մասին է մտածել։ Այդ ժամանակ նա քիչ էր մնում զրկվեր ընտանիքից՝ հայտարարելով, որ ստրկությունը գիտակցված ընտրություն է։
«Ես միշտ մտածում էի կյանքիս վերջ տալու մասին։ Դա միշտ էլ ելք է, բայց ես ծանրութեթև էին անում բոլոր կողմ և դեմ «փաստարկները»։ Այդ հարցազրույցից հետո կարծես ամբողջ էներգիաս սպառվել էր, և ես զանգահարեցի ընտանիքիս բոլոր անդամներին՝ հարցնելով՝ Քիմն իսկապե՞ս մտածում է ինձնից հեռանալու մասին»,-ասել է ռեփերը։