ԱՄՆ-ն մասնակցում է աշխարհի վատթարագույն առևտրային համաձայնագրերին. Թրամփ
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը գտնում է, որ ԱՄՆ-ն աշխարհի վատթարագույն առևտրային համաձայնագրերի մասնակից է և մտադիր է շտկել դա։ Այս մասին նա հայտարարել է Fox Business հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
«Ես պետք է շտկեմ առևտրային համաձայնագրերը։ Մենք աշխարհի վատթարագույն առևտրային համաձայնագրերում ենք և փողեր ենք կորցնում բոլորի հետ գործարքներում», - պնդել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը որպես օրինակ մատնանշել է Չինաստանին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին վարչակազմից ոչ ոք ժամանակ չի տրամադրել Պեկինի հետ շահավետ առևտրային գործարք կնքելու համար։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Վաշինգթոնը «փոխադարձության սկզբունքով» կկնքի արդար առևտրային գործարքներ։ Թրամփը շեշտել է, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն ամեն օր զանգահարում են ԱՄՆ և խնդրում են իրենց հետ առևտրային համաձայնագիր կնքել։
«Ամեն ինչ կստացվի», - ամփոփել է նա հարցազրույցում։