Երևան, 13.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Արկտիկական ցուրտ օդային զանգվածները կհասնեն ն... Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավոր... Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիր... Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բո... Արտակարգ դեպք՝ Երևանում․ 21-ամյա աղջկա ձեռքեր... Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. Փաշի... Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շար... Գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԼՂ-ի հայերի վերադարձի հնարավորությունների առո... Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ռոնալդուն կարիերայի 906-րդ գոլն է խփել Լեհաստ... «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել է բազկամարտի մ... Հնդկաստանում հարսանեկան նոր սեզոնը 70 միլիարդ... ՀՀ նախագահը վստահեցնում է, որ Բաքվում պահվող ... Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութակա... Սովորում ենք ավելի ճիշտ աշխատել և առավել արդյ... Ուշագրավ դեպք` Չարենցավանում. հարսանիքից րոպ... Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվե... Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացր... Ո՞ր հիվանդություններից են ՀՀ-ում գրանցվում ամ... Մենք պատրաստ ենք ռևանշի Հյուսիսային Մակեդոնիա... Զովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հն... Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հա... Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադա... Կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին... Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զ... Թրամփը կոչ է արել մահապատժի ենթարկել ԱՄՆ քաղա... Սելին Դիոնին մեղադրել են Օլիմպիական խաղերի բա... Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ԼՂ-ում հ... Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սար... Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկե... Գյումրի-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշր... ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ... Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց... Նելլի Ասատրյանին շնորհվել է «Երևան քաղաքի մշա... Բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը... ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրայի... Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմ... Ժնևում ներկայացվել են Հայաստանի քաղաքաշինությ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... Գրոզնիի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ ... Սուրեն Պապիկյանը ԵՊՀ ներկայացուցիչների հետ այ... Արմեն Գևորգյանը կգործուղվի Ֆրանսիա «Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդներ... Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանո... Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելու... Մանչեսթեր Սիթին որոշել է, թե ով կգլխավորի թիմ... Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորո... Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակն... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագո... Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գի... Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբ... «Արփիի հետ «Ոզնիների այգում» էինք». Աննա Հակո... ԵՄ-ն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագ... Սպասվում է անձրև և ամպրոպ Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակո... Երևանում են 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները․... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ստեղծել տնտե... Վթարային ջրանջատումներ՝ Երևանում և Արագածոտնի... Երևանում այրված «ԳԱԶել»-ից առաջացած կրակը տես... Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի ճանապարհներն օգ... ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան... Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղ... Փաշինյանը հերքել է խոսակցությունները, թե «Խաղ... Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ․ Բալոտելին... Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»... Ադրբեջանը փորձում է Հայաստանի հարձակման իմիտա... 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Կոստանյան «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտ... Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային ... Ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածա... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-ի համար Երևանում մեքենա է այրվել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գազ չի լինելու․ հասցեներ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձ... Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կան... Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայա... Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հար... Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձն... Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել ե... Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկ... Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հ... Վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապ... Ազգային երգը, պարը պրոբլեմ են դարձել դպրոցներ... ՃՏՊ՝ Սպիտակ քաղաքում․ կա տուժած Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծ... Մբապեն Ֆրանսիայի հավաքականի խաղի ժամանակ գտնվ... Մատենադարանում բացվել է կենսաքիմիական հետազոտ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին. «Թեղուտ» ՓԲԸ-ի խոստովանությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված ընկերության պատասխան նամակում, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաեւ դրանց հիման վրա նախագծերի պատրաստում եւ թողարկում:

Դրանք տեւական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների եւ աշխատանքների բարդությամբ եւ ծավալով:

Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր եւ պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին», – ընկերության նամակն ընթերցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, որն մասնակցում էին պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից` պայմանավորելով դա ֆինանսական խնդիրների եւ Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի եւ պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը: Աշխատանքային խումբը ներկայում ձեւավորման փուլում է:

«Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ`ինչ է այնտեղ տեղի ունենում», – ասաց Արթուր Գրիգորյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն ասաց, որ երբ կիրականացվեն տեսչական ստուգումները եւ կպարզվեն բոլոր հետեւանքները, այդ ժամանակ նախարարությունը կիրականացնի օրենքով սահմանված իր գործառույթները: Վիգեն Ավետիսյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին:

Փոխարենը դրանց անդրադարձավ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, ով հայտարարեց, որ եւ «Վալլեքս» ընկերությունը, եւ նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետեւանքների համար: ««Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում էր իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին: Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը եւ Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները:

Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, եւ այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության եւ պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին», – ասաց Լեւոն Գալստյանը:

Նա նշեց, որ հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը եւ պարզվել է, որ «Վալլեքս»-ը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործումը: Ըստ Լեւոն Գալստյանի` դա բավարար հիմք է զրկել ընկերությանն ընդերքօգտագործման թույլտվությունից: «Այդ հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց եւ պետությանը հասցված բոլոր վնասների դիմաց», – նշեց Լեւոն Գալստյանը:

Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկայացրեց` ինչպես է տեղի ունեցել Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը Դանիայից եւ կնքված պայմանագրի խզումը: «2010 թ-ին Վալլեքսը պետք է ձեռք բերեր սարքավորումներ կոմբինատի շինարարության համար եւ հարմար էր գտել ձեռք բերել դրանք դանիական մասնավոր EKF սարքաշինական ընկերությունից:

Ընկերությունը ՎՏԲ բանկի միջոցով դիմել էր Դանիայի կառավարությանը եւ մի մասնավոր կենսաթոշակային ֆոնդի` Pension-Danmark-ին, որպեսզի ֆոնդը տրամադրի 62 միլիոն դոլար գումար, իսկ Դանիայի կառավարությունը հանդես գա որպես վարկի երաշխավոր, եւ վարկը պետք է տրվեր ՎՏԲ բանկին:

Ընկերությունը ներկայացրել է իր ՇՄԱԳ փաստաթուղթը, եւ դանիական պետական գործակալությունը գնահատել է, որ այն չի համապատասխանում ՄՖԿ ստանդարտներին: EKF-ն հավելյալ երկկողմ պայմանագիր է կնքել Թեղուտ ՓԲԸ-ի հետ, որ ընկերությունը պետք է մշակի ու իրականացնի ՄՖԿ ստանդարտների համապատասխանեցման պլաններ: Սա երաշխավորել է EKF-ի կողմից վարկավորման պայմանագիրը խզելու համար պայմանների առկայությունը: 2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-նը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական եւ սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ եւ այլն», – ներկայացրեց Աննա Շահնազարյանը: Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրեց 2017 թ-ի հոկտեմբերին:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցան ազդակիր Շնող համայնքի բնակիչները` ներկայացնելով իրենց պատճառված վնասներն ու պահանջները:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածները կհասնեն ն... Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավոր... Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիր... Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բո... Արտակարգ դեպք՝ Երևանում․ 21-ամյա աղջկա ձեռքեր... Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. Փաշի... Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շար... Գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԼՂ-ի հայերի վերադարձի հնարավորությունների առո... Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ռոնալդուն կարիերայի 906-րդ գոլն է խփել Լեհաստ... «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել է բազկամարտի մ... Հնդկաստանում հարսանեկան նոր սեզոնը 70 միլիարդ... ՀՀ նախագահը վստահեցնում է, որ Բաքվում պահվող ... Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութակա... Սովորում ենք ավելի ճիշտ աշխատել և առավել արդյ... Ուշագրավ դեպք` Չարենցավանում. հարսանիքից րոպ... Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվե... Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացր... Ո՞ր հիվանդություններից են ՀՀ-ում գրանցվում ամ... Մենք պատրաստ ենք ռևանշի Հյուսիսային Մակեդոնիա... Զովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հն... Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հա... Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադա... Կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին... Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զ... Թրամփը կոչ է արել մահապատժի ենթարկել ԱՄՆ քաղա... Սելին Դիոնին մեղադրել են Օլիմպիական խաղերի բա... Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ԼՂ-ում հ... Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սար... Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկե... Գյումրի-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշր... ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ... Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց... Նելլի Ասատրյանին շնորհվել է «Երևան քաղաքի մշա... Բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը... ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրայի... Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմ... Ժնևում ներկայացվել են Հայաստանի քաղաքաշինությ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... Գրոզնիի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ ... Սուրեն Պապիկյանը ԵՊՀ ներկայացուցիչների հետ այ... Արմեն Գևորգյանը կգործուղվի Ֆրանսիա «Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդներ... Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանո... Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելու... Մանչեսթեր Սիթին որոշել է, թե ով կգլխավորի թիմ... Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորո... Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակն... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագո... Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գի... Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբ... «Արփիի հետ «Ոզնիների այգում» էինք». Աննա Հակո... ԵՄ-ն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագ... Սպասվում է անձրև և ամպրոպ Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակո... Երևանում են 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները․... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ստեղծել տնտե... Վթարային ջրանջատումներ՝ Երևանում և Արագածոտնի... Երևանում այրված «ԳԱԶել»-ից առաջացած կրակը տես... Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի ճանապարհներն օգ... ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան... Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղ... Փաշինյանը հերքել է խոսակցությունները, թե «Խաղ... Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ․ Բալոտելին... Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»... Ադրբեջանը փորձում է Հայաստանի հարձակման իմիտա... 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Կոստանյան «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտ... Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային ... Ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածա... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-ի համար Երևանում մեքենա է այրվել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գազ չի լինելու․ հասցեներ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձ... Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կան... Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայա... Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հար... Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձն... Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել ե... Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկ... Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հ... Վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապ... Ազգային երգը, պարը պրոբլեմ են դարձել դպրոցներ... ՃՏՊ՝ Սպիտակ քաղաքում․ կա տուժած Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծ... Մբապեն Ֆրանսիայի հավաքականի խաղի ժամանակ գտնվ... Մատենադարանում բացվել է կենսաքիմիական հետազոտ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածը
website by Sargssyan