Բաքվի զորահանդեսը խուճապ և վախի զգացում է առաջացրել Հայաստանում. Ալիևի հերթական ցնորքը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շաբաթներ առաջ տեղի ունեցած ռազմական շքերթը վախեցրել և անհանգստացրել է հայերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստի ժամանակ:
Ինչպես հաղորդում էռուսական Ազատություն ռադիոկայանը, Ալիևը նշել է, թե. «Հայաստանը դեռ ցնցված է: Հիստերիան, խուճապը և վախի զգացումն անպակաս են: Եվ բնական է, որ հայերը կրկին տեսան Ադրբեջանի ուժն ու հասկացան, որ մենք պատրաստ ենք հակամարտության լուծման ցանկացած տարբերակի»-մասնավորապես նշել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի կողմից գովաբանված ռազմական շքերթը տեղի է ունեցել հունիսի 26-ին, մայրաքաղաք Բաքվում: Հանդեսին մասնակցել է երկրի ռազմական, անվտանգության, ոստիկանության ոլորտները ներկայացնող ավելի քան 5000 մարդ, որի ընթացքում ցուցադրվել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկան և սպառազինությունները:
Ընդ որում, երկրի առաջնորդ Իլհամ Ալիևը հանդես է եկել ակնահայտ դեմագոգիական ելույթով, որի ժամանակ, մասնավորապես նշել է, թե Ադրբեջանը ցանկացած պահին կարող է Ղարաբաղյան հիմնախնդրին ռազմական հանգուցուլուծում տալ, սակայն տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման համար նախընտրում է լուծել այն խաղաղ ճանապարհով: