Ռուսաստանաբնակները վճարելու են 7 ռուբլի անձրևի համար
Պերմի երկրամասում Կունգուր քաղաքի բնակիչները մայիսից կոմունալ ծառայությունների անդորրագրերն են ստանում, որտեղ նշված է կեղտաջրերի, այդ թվում անձրևաջրերի համար գումարը, գրում է «Իսկրան»:
Ամեն ամիս բնակիչները անձրևի համար 7 ռուբլի են վճարելու:
Քաղաքային «Վոդոկանալ»-ում հրատարակությանը հայտնել են, որ հավաքը լիովին օրինական է և իրականացվում է սակագների տարածաշրջանային ծառայության հրամանի հիման վրա: Կունգուրի բնակչությունը ավելի քան 66 հազար մարդ է կազմում: