Թուրքիայում բարեկարգվում են ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները (լուսանկարներ)
Թուրքիայի արևելյան գյուղերում ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները ասֆալտապատվում են: Ճանապարհներն անցնում են Իգդիր նահանգի գյուղերով: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Իգդիրի նահանգապետ Էնվեր Ունլուն հայտնել է, որ ճանապարհների 80%-ը ասֆալտապատվում և սալիկապատվում է:
«Իրանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող և լեռնային տարածքներով անցնող ավտոճանապարհների մեծ մասը բարեկարգվում է: Ներկայումս բարեկարգվել է 899 կմ երկարությամբ տարածք»,-ասել է Ունլուն:
Նշվում է, որ բարեկարգվել են նաև Արարատ լեռան ստորոտով անցնող դժվարանցանելի ճանապարհները։