Ռուսաստանն ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել ԱՀԿ
Ռուսաստանը դատական հայց է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը բողոքարկելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, փոխանցում է «РБК-»-ն:
«Հայցի համար պատճառ են հանդիսացել ԱՀԿ-ի կանոնների բազմաթիվ խախտումները, որոնք Միացյալ Նահանգները թույլ են տվել մաքսատուրքերը սահմանելիս: Նշնեք, որ ԱՄՆ-ի դեմ ավելի վաղ հայցեր էին ուղղել Չինաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը, Կանադան, Մեքսիկան եւ Նորվեգիան»,- նշվում է ՌԴ նախարարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 19-ին տեղեկացվել էր, որ Ռուսաստանը պահանջել է ԱՀԿ-ի շրճանակներում ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնել մաքսատուրքերի վերաբերյալ, քանի որ Վաշինգտոնը խախտել է կազմակերպության կանոնները եւ նախքան պարտավորությունների ներմուծումը համապատասխան ծանուցում չի ներկայացրել:
«Խորհրդատվությունները ԱՀԿ-ի վեճերի կարգավորման գործընթացի առաջին փուլն են, որոնք կոչված են կողմերի միջեւ վեճը կարգավորելու փոխադարձ ընդունելի ձեւերի որոնմանը: Եթե խորհրդակցությունների ժամանակ այդ ուղիները չգտնվեն, ապա Ռուսաստանը կարող է դիմել ԱՀԿ-ին՝ վեճի քննության համար միջնորդ խմբի նշանակման խնդրանքով»,- ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը: