Կրեմլում մեկնաբանել են Թրամփի և Պուտինի «գաղտնի գործարքը»
Ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Ռոուսաստանի և ԱՄՆ-ի լիդերները ինչ-որ «գաղտնի գործարք» են նախատեսել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հուլիսի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն մի շարք դժվար հարցեր, այս մասին պարզաբանումներ է մտցրել Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը՝ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երկու նախագահների հանդիպման համար լուրջ նախապատրաստություններ են ընթանում:
«Հանդիպմանը, որին շատերն են սպասում, սպասվում է շատ լուրջ քննարկում»,- ընդգծել է Պեսկովը:
Նա հավելել է, որ հանդիպման վերաբերյալ Պուտինի հստակ գրաֆիկից խոսելը դեռ շուտ է, ընթանում են համաձայնություններ:
Նախորդ օրը Մոսկվան հայտնել էր, որ վերջապես համաձայնության են եկել Վաշինգտոնի հետ, երկու նախագահների հանդիպման վերաերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի լիդերներ հանդիպելու են հուլիսի 16-ին, Հելսինկում: