Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին:
«Թանկագին ընկերներ, սրտանց ողջունում եմ ձեզ ռուս-հայկական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի բացման կապակցությամբ:
Ձեր ամենամյա հանդիպումներն արդեն բարի ավանդույթ են դարձել: Դրանց մասնակցող կենտրոնական և տեղի իշխանությունների ներկայացուցիչները, երկու երկրների քաղաքական և հասարակական գործիչները, ձեռնարկատերերը, գիտնականները և փորձագետները փոխանակվում են փորձով, կառուցողական քննարկումներ են իրականացնում երկկողմանի համագործակցության ակտուալ հարցերով:
Ռուսաստանին և Հայաստանին կապում են ընկերական և ռազմավարական գործընկերության ամուր կապերը: Մեր պետությունների միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատվել տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար փոխգործակցությունը»,- նշել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում «միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»: