Արմեն Ջիգարխանյանը հաշտվել է նախկին կնոջ հետ (լուսանկար)
Արմեն Ջիգարխանյանը ջերմ հարաբերություններ ունի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։ Էլինա Մազուրը պնդում է, որ դերասանի որդին նրան առաջարկում է իրենց մոտ՝ ԱՄՆ տեղափոխվել։
Անցյալ տարվա աշնանը Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև սկանդալ սկսվեց։ Երիտասարդ դաշնակահարուհուն մեղադրում են հայտնի դերասանի ունեցվածքին տիրանալու մեջ։ Ոմանց կարծիքով՝ նա դիտավորյալ է շահել ռեժիսորի վստահությունը, որի կինն այդ պահին ԱՄՆ-ում էր։ Սակայն այժմ դժվարությամբ, բայց Տատյանա Վլասովան ներել է ամուսնու դավաճանությունը։
«Արմեն Բորիսովիչի հետ շփվելով՝ ես հասկանում եմ, որ նա սիրում է Վլասովային։ Բայց Տատյանա Սերգեևնային վատաբանել են նրա մոտ։ Չնայած նա վերջերս Ամերիկա է մեկնել որդու՝ Ստեփանի մոտ, նա գրեթե ամեն օր զանգահարում է Ջիգարխանյանին։ Ստեփանը ևս զանգահարում է նրան»,-ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը։
Ավելին, Մազուրը վստահ է, որ շուտով Վլասովան և Ջիգարխանյանը միասին կլինեն։ Վերջերս Արմեն Բորիսովիչը նախկին կնոջը ունեցվածքը վերադարձնելու որոշում է կայացրել։