Մինչեւ վերջերս սովորական թուրքերը ոչինչ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին. թուրք գրող
Մինչեւ վերջերս սովորական թուրքերը ոչինչ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին Lenta-ին տված հարցազրույցում ասել է հայտնի թուրք գրող Զուլֆյու Լիվանելին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք լինում են նման պատմական, ազգային վնասվածքներ, որոնք հետք են թողնում ողջ ժողովրդի հետագա պատմության վրա, մասնավորապես, թուրք պատմության համատեքստում, Լիվանելին նշել է, որ մինչեւ վերջերս սովորական թուրքերը ոչինչ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին: «Այս տեղեկությունը թաքցվում էր եւ վերջերս է հայտնի դարձել», - ասել է նա: