Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել «պատահական» լուսանկարների գաղտնիքը
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) իր հումորի միջոցով ժպիտով է լցնում Instagram-ի հետևորդների երբեմն միապաղաղ առորյան: Դերասանը իրեն հատուկ ոճով մեկնաբանում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները, առաջին հայացքից սովորական թվացող լուսանկարներին իր մեկնաբանություններով հաղորդում է «համ ու հոտ»:
Այս անգամ դերասանը Instagram-յան հետեւորդներին ներկայացրել է մի լուսանկար, որում ինքը գտնվում է սրճարանում եւ պարզապես ժպտում է ֆոտոխցիկին: Իսկ լուսանկարի մեկնաբանությունը, ինչպես միշտ, յուրահատուկ է: Հրապարակմանը կից Մկոն գրել է. «Էն որ գրում են … Պատահական նկար»: