Գոհար Ավետիսյանի նոր համարձակ կերպարը (լուսանկարներ)
Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը դիմահարդարման բնագավառում պարզապես հրաշագործ է: Նրան իրենց կեպարն ու տեսքն են վստահում թե՛ հանրաճանաչ աստղերը և թե՛ պարզապես իրենց արտաքինին հետևող իգական սեռի ներկայացուցիչները:
Շատ փորձարկումներ Գոհարը նաև սկսում է իրենից: Դիմահարդարը չի վախենում նորություններից ու համարձակ լուծումներից: Այս անգամ նա իր Instagram-ի հետևորդներին story բաժնում ներկայացրել է կարճ տեսանյութեր:
Նա զարմացրել է բավականին համարձակ դիմահարդարմամբ, որի հիմնական մասը կապույտ շրթներկն է: Ընդհանրապես, Գոհարը բավականին ակտիվ է հենց Story բաժնում: Նա տեղադրում է ինչպես իր աշխատանքների տեսանյութերը, այնպես էլ հոլովակներ, որոնք պատմում են իր առօրյայի մասին: