Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումային նպաստավոր պայմանները
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» համատեղ նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հունիսի 26-ին տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, փոխգործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունների քննարկմանը:
Հանդիպմանը ներկա էին Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և իրանական գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Զեկույցով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով ներկայացրեց Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ստեղծված իրավիճակը, ներդրումային նպաստավոր պայմանները, տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, գործարար միջավայրը, հայ-իրանական տնտեսական համագործակցության բարելավման նոր հնարավորությունները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները՝ ընդգծելով դրա անմիջական դրական ազդեցությունը ներդրումային գործունեության վրա:
Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: