Պայմանավորվել ենք, որ մինչև հուլիսի 12-ը կարող ենք այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել. Փաշինյանը մշակութային ծրագրի մասին
Այսօր կառավարության հերթական նիստին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշման նախագիծը:
Փոխնախարարն ասաց, որ այս ծրագիրը Եվրոպայի ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է: «Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար նախատեսվում է 454, 8 միլիոն եվրոյի դրամանշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի ակտիվ հասարակական կազմակեպություններին»,-ասաց նա և նշեց, որ որոշում է կայացվել մնչև 2024 թվականը երկարաձգել ծրագիրը:
Արձագանքելով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ի սկզբանե ցանկություն կար խորագիրը ներկայացնել ԱԺ-ի արտահերթ նիստ արագ վավերացաման համար:
«Բայց ես կածում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների՝ արձակուրդ գնալը և սահմանված ժամկետները և այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մինչև հուլիսի 15-ը կարող ենք արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես գալ, և հնարավոր է՝ այլ հրատապ հարցեր ևս ունենան: «Կնայենք»,-ասաց նա, ապա հարցրեց, թե այս հարցի հետ կապված հրատապության խնդիր կա:
Նազենի Ղարիբյանը դրական պատասխան տվեց և նշեց, որ մինչև հուլիսի 20-ը պետք է հաստատված լինի, եթե մասնակցության իրավունք չեն ունենա, և կկանխվի Հայաստանի մասնակցության հարցը:
«Բայց հուլիսի 20-ն արդեն անցել է: Ինձ թվում է՝ հուլիսի 20-ն անցել է, փաստորեն չի անցել»,-ասաց վարչապետը:
Փոխնախարարն ասաց, որ Սահմանադրական դատարանից ասել են՝ մինչև հուլիսի 10-ը կարող են դրական եզրակացություն տալ, և բացառության հարցով բանավոր քննարկվի:
Վարչապետն, ի վերջո, ասաց, որ այս հարցը դեռ կդիտարկեն: «Այդ թեմայով ԱԺ նախագահի հետ խոսակցություն ունեցել եմ և պայմանավորվել ենք, որ մինչև հուլիսի 12-ը կարող ենք այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, եթե հիմնավորվի, եթե դրա անհետաձգելիությունը կա»,-ասաց նա: