Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը՝ Քլոեին (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է սիրելի քրոջը Instagram-ի իր միկրոբլոգում: Քիմը լուսանկար է հրապարակել Քլոեի հետ, որը պարզապես ողողված է ընտանեկան սիրով ու ջերմությամբ: Լուսանկարում քույրերն են, Քիմի դուստր Չիկագոն ու Քլոեի փոքրիկ աղջնակը՝ Թրուն:
«Շնորհավոր աշխարհում իմ ամենահոգեհարազատ մարդկանցից մեկի ծննդյան տարեդարձը: Այս տարի դու ամուր կամք դրսևորեցիր այնպես, ինչպես ոչ ոք: Ես հիանում եմ քեզնով, քանի որ դու միշտ հետևում ես քո սրտի ձայնին: Ես սիրում եմ տեսնել քեզ մայրիկի դերում ու չեմ համբերում տեսնել հետագան: Արի՛ այսօր մի լավ նշենք: Սիրում եմ քեզ անսահման»,- գրել է Քիմը: