Մահացել է Ջեքսոնի հայրը
89 տարեկանում մահացել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հայր Ջո Ջեքսոնը: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում տալով սեփական աղբյուրին:
Մահից մի քանի օր առաջ նա հաստատել էր սպասվող մահվան մասին թվիթթերյան իր էջում՝ լուսանկար հրապարակելով արևամուտի ֆոնին և արձանագրելով, որ իրեն շատ ավելի քիչ մայրամուտ է մնացել տեսնելու, քան տեսել է կյանքում:
Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Ջո Ջեքսոնը հոսպիտալացվել էր ենթաստամոքսային գեղձի չորրորդ աստիճանի քաղցկեղ ախտորոշմամբ: Երեխաները նշել էին, որ նա մահամերձ է: