Երևանում տնկած առաջին ծառն Ալեքսիս Օհանյանը կոչեց դստեր անվամբ (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնել ենք, Ալեքսիս Օհանյանն այցելել է TUMO կրեատիվ տեխնոլոգիաների դպրոց և հայերեն ողջունել ազգակիցներին:
Instagram-ի իր միկրոբլոգում նա հրապարակել է մի լուսանկար, որում ծառ է տնկում: «Տնկում ենք, հույս ունեմ, շատ ու շատ ծառերից առաջինը TUMO-ի բակում: Այս մեկը ես անվանեցի Օլիմպիա: Հիմա նա արդեն երկու ծառ ունի իր երկու տներում էլ՝ մեկը Ֆլորիդայում, մյուսը՝ Հայաստանում»,-գրել է նա: