Ադրբեջանական հաքերները կոտրել էին ԱԺ կայքը. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին ՀՀ ԱԺ կայքը և ներխուժել կառավարական Մալբերի համակարգ։
Փորձագետը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին մեր ԱԺ կայքը։ Հետքերը դեռ գուգլի քեշերում մնացել են http://webcache.googleusercontent.com/search…
Նաև, իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ և տեղադրել այնտեղ նկարներ։ Սքրինշոթը Մալբեերից է։ Գրեթե բոլոր պետական կառույցներում են սա տեղադրել։ Հուսանք՝ դա չի նշանակում, որ Մալբերիից չեն կարողացել տանել ներքին շրջանառության փաստաթղթեր»: