Ֆինլանդիայի նախագահը համաձայնել է հարթակ տրամադրել Պուտինի և Թրամփի հանդիպման համար
Ֆինլանդիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ նման դիմում ստանալու դեպքում: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սպիտակ տունը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին դիտարկում է որպես ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման հավանական վայր:
Politico թերթը նշել է, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքը կարող է Պուտինին առաջարկել ցանկալի չեզոք հարթակը Ռուսաստանին բավականին մոտ գտնվող երկրում, որպեսզի նա կարողանա Մոսկվա վերադառնալ հուլիսի 15-ին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի համար: