Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է Արմեն Սարգսյանին (լուսանկար)
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղեկացրել է Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պատահաբար հանդիպելու մասին:
Բլոգերն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վաշինգտոնում պատահաբար հանդիպեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որը զարմանալիորեն բաց և ուրախ անձնավորություն է»,-գրել է Լապշինը՝ հավելելով, որ Սարգսյանը պետության առաջին դեմքերին բնորոշ ձևականություններ չունի:
p.s Վաղը սպասում ենք ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներում. «Լապշինը լիովին ինքնահանձնվել է: Հաղթական Նեֆթեստանի հետախուզությունը նախագահի հետ լուսանկար է որսացել, նշանակում է՝ հաստատ փող է ստացել դաշնակներից»,- գրել է Լապշինը:
Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակում» էր ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: