Շերի մասին կենսագրական մյուզիքլ կներկայացվի
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերի կյանքի մասին Բրոդվեյում նոր մյուզիքլ է բեմադրվում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երգչուհին պատմել է, որ The Cher Show մյուզիքլի աշխատանքներն արդեն սկսվել են, բայց դեռևս կան ինչ-ինչ թերություններ:
«Որոշ հատվածներ իրոք հրաշալի են, մինչդեռ մյուս մասերի վրա դեռ աշխատելու կարիք կա: Կարծում եմ՝ ես աշխարհում երբևէ եղած ամենամեծ ինքնաքննադատն եմ»,-ասել է 72-ամյա երգչուհին:
Շոուի առաջին ներկայացումը կկայանա դեկտեմբերի 3-ին:
Շերի խոսքով `մյուզիքլում կներկայացվեն իր երաժշտական և կինոկարիերաների ուշագրավ պահերը, նաև անձնական կյանքից որոշ դրվագներ: