Անժելա Սարաֆյանը ցույց է տվել իր ծննդյան օրվա առթիվ ստացած նվերը (լուսանկար)
Դերասանուհի Անժելա Սարաֆյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր ձեռքերի մեջ գրկել է ծաղիկների մեծ փունջ:
«Ահա այսպիսի գեղեցիկ ծաղկեփունջ իմ գեղեցկուհի մորաքրոջից, Անահիտից: Սա իմ ծննդյան վաղաժամ նվերն է: Սիրում եմ քեզ, մորաքույր, շնորհակալություն քեզ», - մեկնաբանել է լուսանկարն Անժելան եւ ավելացրել, որ նրան լուսանկարել է իր եղբայրը՝ Կարպիս Սարգսյանը: