Ռուսաստանը պետք է ԵԽԽՎ վերադառնա. Սամվել Ֆարմանյան
Ռուսաստանը պետք է հետ վերադառնա ԵԽԽՎ: Այս մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«Կատարելապես անընդունելի է, երբ Ռուսաստանի գործոնն օգտագործվում է ԵԽԽՎ-ում որպես Եվրոպայում բաժանարար նոր գծերի ստեղծման պատրվակ, երբ խոսքի իրավունքից զրկվում է մեկ երկիր եւ հովանավորվում են մյուսները: Ռուսաստանը եվրոպական և գլոբալ քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող երկիր է և անարդյունավետ է ԵԽԽՎ-ում քննարկումներ ունենալ Ռուսաստանի վերաբերյալ, առանց վերջինիս կարծիքը լսելու և մասնակցության: Իմ այսօրվա հայտարարությունը ԵԽԽՎ-ում վերաբերում էր անցյալից եկող այդ սխալ որոշումը վերանայելու անհրաժեշտությանը: Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, այդ հարցում կարող է ԵԽԽՎ-ում օգտակար կամրջի դեր ունենալ»,- Facebook-ում գրել է Սամվել Ֆարմանյանը