Քաղաքացիների՝ հրատապ հարցերով նամակները կքննարկվեն համայնքի ղեկավարների և ավագանու հետ հանդիպումների ժամանակ. Սուրեն Պապիկյան
Ինչպես արդեն տեղեկացրել էի, ամռան ընթացքում հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին՝ նախապես հայտարարելով, թե որ մարզում եմ լինելու ընթացիկ շաբաթվա վերջում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանը։
«Եթե ունեք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ շաբաթվա այցով նախատեսվող մարզի Ձեր համայնքին, ապա կարող եք նամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․հասցեին յուրաքանչյուր երեքշաբթի օրվանից մինչև հինգշաբթի օրը ներառյալ։
Հիմնավորված և համայնքային հրատապ նշանակություն ունեցող նամակները կառանձնացվեն և կքննարկվեն համայնքի ղեկավարների և ավագանու հետ հանդիպումների ժամանակ»,– գրառման մեջ նշում է նախարարը։