Սերժ Թանկյանը նորանշանակ նախարարների հետ սելֆիներ է հրապարակել
Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ինքը պատկերված է ՀՀ սփյուռքի և մշակույթի նորանշանակ նախարարների հետ:
Առաջին լուսանկարում Թանկյանը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ է: Նա գրել է. «Ծանոթացե՛ք, ՀՀ սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր պրոյեկտների գաղափարներով»:
Թանկյանը մշակույթի նախարարի հետ լուսանկարին կից գրել է «Ասացե ողջու՛յն ՀՀ մշակույթի նոր նախարարին: Շատ բան կա նոր Հայաստանի համար անելու»: