Ադամ Շիֆը կոչ է արել չշնորհավորել Էրդողանին
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Ռեջեփ Էրդողանին չշնորհավորել Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Էրդողանը Թուրքիայում կայացած ընտրություններում «հաղթեց» ձերբակալություններով եւ բռնությամբ ընդդիմությանը ոչնչացնելու, ինչպես նաեւ մամուլի ազատությունը ճնշելու ճանապարհով: Թուրքիայի մուտքն ինքնակալություն եւս մեկ հիշեցում է այն մասին, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է ամբողջ աշխարհում: Մի՛ շնորհավորեք (Էրդողանին)»,- թվիթերյան իր էջում գրել է Շիֆը: