VARDA-ն պատմել է իր կախվածության մասին (լուսանկարներ)
Instagram-ում տաղանդավոր պարուհի VARDA-ն ունի բազմազան լուսանկարներ: Ի տարբերություն շատ այլ ժամանակակից աստղերի, պարուհին իր ժամանցն անցկացնում է ոչ թե ակումբներում, այլեւ մարզասրահում, ինչն էլ իրեն թույլ է տալիս միշտ գտնվել հիանալի մարզավիճակում:
Այս անգամ VARDA-ն իր երկրպագուների եւ միկրոբլոգի հետեւորդների դատին է հանձնել լուսանկարներ, որոնք արվել են մարզասրահում: Դատելով դրանցից նույնիսկ սպորտային, լավ մարզավիճակում գտնվող տղամարդուն հասու չէ անել այն, ինչ ներկայացնում է արտիստուհին:
«Սպորտով զբաղվելը նույնպես կարող է դառնալ սովորություն! Կարծում եմ ես անհույս կախվածություն ունեմ, եթե բաց եմ թողնում մեկ պարապունք ինձ մոտ լոմկա է սկսվում», - հայտարարել է հայուհին: