Մարիխուանայի հումքով դեղորայքի վաճառքը հաստատել են ԱՄՆ-ում
Ամերիկյան սանիտարական կարգավորիչը հաստատել է մարիխուանայի հումքով պատրաստված առաջին դեղորայքը։ Այս մասին հաղորդում է AP-ն։
Մասնավորապես՝ ԱՄՆ մթերքների և դեղորայքի վարչությունը հավանության է արժանացրել Epidiolex կոչվող դեղորայքը։ Այն կիրառվում է էպիլեփսիայի երկու հազվագյուտ տեսակ բուժելու համար՝ 2 տարեկան և ավելի մեծ պացիենտների շրջանում։
Դեղորայքի կազմում ներառված է քիմիական բաղադրիչ տարրի զտված տեսակը, որն առկա է մարիխուանայում՝ կանաբիդիոլը։