Բելլա Հադիդը ներկայացել է տպավորիչ կերպարով (լուսանկար)
Աշնանը նորաձև են մատնահարդարման ավելի մուգ երանգները, մինչդեռ ամռանը բոլորը նախընտրում են վառ երանգի մատնահարդարում: Բելլա Հադիդն այս շաբաթ որոշել է հետևել այս թրենդին: Նա ընտրել է ամռան ամենատպվորիչ գույներից մեկը՝ վառ դեղինը: Այս մասին գրում է Vogue.com-ը:
Մասնակցելով «Dior Homme Spring 2019» նորաձևության շաբաթվա ցուցադրությանը , սոպերմոդելը համապատասխանեցրել էր վառ երանգի մատնահարդարումը իր դիմահարդարմանը՝ աչքերն ընդգծելով վառ դեղին ստվերաներկով:
Իր նորաձև տեսքը եզրափակվում էր մազերի կենտրոնից բացվածքով և փայլուն վարդագույն շրթներկով: