Պետդումայի նախագահը կոչ է արել թույլ չտալ իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել թույլ չտալ իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է РИА Новости-ն:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող մեզ չմտահոգել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք պետք է անենք ամեն ինչ լարվածության ուղին կանխելու համար: Ադրբեջանը միշտ կառուցողական և ճիշտ դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցով»,- ասել է Վոլոդինն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում: