Թուրքիան ամբողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց․ Էրդողան
Թուրքիան ամբողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց։ Այս մասին կիրակի «Ազգային միաբանություն» դաշինքի կողմնակիցների առջև, Ստամբուլում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդն օգտվել է իր ժողովրդավարական իրավունքից և մասնակցել քվեարկությանը։ «Քաղաքական բանավեճերը մի կողմ թողնելու և հանուն Թուրքիայի գործելու ժամանակն է»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ երկրում բոլոր ոլորտներում բարեփոխումները կշարունակվեն։