Մարգար Եսայանը Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է դարձել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը անցել է խորհրդարան։
Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում իշխող կուսակցությունը հավաքել է 45 տոկոս ձայն, որի շնորիվ Մարգար Եսայանը կարողացել է կրկին ընտրվել։
Նշենք, որ Դիարբեքիրում էլ բավականին մեծ թվով ձայներ է ստացել Կարո Փայլանը և կրկին դարձել պատգամավոր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը 53 տոկոս ձայներով առաջին փուլով նախագահ է ընտրվել։ Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը հավաքել 42 տոկոս և կորցրել մեծամասնությունը խորհրդարանում։