Համաշխարհային բանկը Իրանին դասել է պարտքը չվճարող պետությունների շարքին
Իրանն ավելի քան վեց ամիս է, ինչ չի մարում Համաշխարհային բանկին ունեցած պարտքը, ինչը վկայում է Իսլամական Հանրապետությունում տնտեսական խնդիրների խորացման մասին:
ITAR-TASS-ի փոխանցմամբ' հունիսի 30-ի դրությամբ Իրանի պարտքը ՀԲ-ին կազմել է 697 մլն դոլար, ևս 79 մլն դոլար էլ ավելացել է պարտքի ուշացման համար:
Այս ամենի առնչությամբ Համաշխարհային բանկը Իրանի դեմ կիրառում է մի շարք պատժամիջոցներ, իսկ հիմա էլ դասել է չվճարող պետությունների շարքին: Սա նշանակում է, որ ՀԲ-ն Իրանին այլևս վարկ չի տա, մինչև Իրանը չվճարի նախորդ պարտքը և չլուծի խնդրահարույց միջուկային ծրագրի հարցը: